ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մոսկվան պատրաստվում է

Մոսկվան  պատրաստվում է
10.01.2017 | 09:35

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ու ՖԻՖԱ-ի կոնֆեդերացիայի գավաթի խաղերին ընդառաջ Մոսկվայի քաղաքապետարանի սպորտի ու տուրիզմի դեպարտամենտը քաղաքի հյուրանոցներին ու հյուրատներին առաջարկել է կրել թեմատիկ հանդերձներ՝ այդ կառույցներին իջեցնելով համապատասխան մեթոդական ցուցումներ:


Խնդիր է դրված հյուրանոցների աշխատակիցների հանդերձը համահունչ դարձնել սպասվելիք մարզական միջոցառումների ոգուն: Առաջարկվում է ադմինիստրատորների, մենեջերների, սպասարկու կազմի հագուստները համեմել ֆուտբոլային ատրիբուտիկաներով: Երաշխավորվում է նաև ազգային հավաքականների համազգեստների հանգույն հագուստների ոճավորումը: Քաղաքի 870 հյուրանոցներին առաջարկվել է երկլեզվյա ¥ռուսերեն ու անգլերեն¤ գովազդային վահանակներ, ֆլայերներ ունենալ քաղաքի թատրոնների ու թանգարանների մասին: Հանձնարարվում է նույնն անել ֆուտբոլային հանդիպումների ժամանակացույցի, ֆան զոնաների վերաբերյալ:


Անցկացվել է քաղաքի բոլոր հյուրանոցների ու իջևանատների որակավորում՝ հինգաստղանիից մինչև աստղ չունեցող: Դրանք ներկա պահի դրությամբ ի զորու են սպասարկելու ավելի քան հիսունութ հազար այցելուի: Հընթացս աստղերի շնորհում կարվի կառուցվող հյուրանոցների, հյուրանոցայինի հարմարեցվող շինությունների համար, որոնց թիվը քաղաքում հարյուրից ավելի է: Մի խոսքով, Մոսկվան առաջիկա մարզական միջոցառումներին պատրաստվում է հնարավոր բոլոր մակարդակներով՝ կարևորելով յուրաքանչյուր մանրուք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ